Ձեր համարձակությունը չի հերիքում ասելու. Արամ Մանուկյանը` Սուրեն Կարայանին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում շարունակվում են 2017 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները, որի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարց ուղղեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին:

«Ոգևորված եմ ձեր համարձակությունից, որ համաձայնվել եք դառնալ այս գերատեսչության ղեկավարը, բայց դուք չեք համոզում: Դուք նախարար եք մի բանի, որ չկա, ո′չ զարգացում կա, ո′չ ներդրում», – նշեց նա:

Մանուկյանը նախարարից հետաքրքրվեց, թե կարող է վերջինս ասել, թե ինչու է երկու անգամ իջել դեպի Հայաստան ներդրումների մակարդակը: «Այսօրվա վիճակը, եթե չեք ցանկանում գնահատել ճգնաժամային, ապա բուժման միջոցները համոզիչ չեն: Ձեր համարձակությունը չի հերիքում ասելու այսօրվա վիճակը», – հավելեց նա:

Կարայանը նշեց, որ պատրաստ են առանձին քննարկումներ անել և մանրամասն ներկայացնել: «Մենք պետք է տանք ճիշտ դիագնոստիկա և այժմ այդ գործընթացի մեջ ենք: Ես պատրաստ եմ մանրամասն ներկայացնել բոլոր վերլուծությունները և իրար հետ քննարկել», – ընդգծեց Կարայանը:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս