Աղձք գյուղի դպրոցականները դասադուլ են հայտարարել. պայքարում են տնօրենի ժամանակավոր ՀՅԴ-ական պաշտոնակատարի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արագածոտնի մարզի Աղձք գյուղի դպրոցականներն այսօր անժամկետ դասադուլ են հայտարարել՝ այդ կերպ իրենց բողոքն արտահայտելով դպրոցի տնօրենի ՀՅԴ-ական ժամանակավոր պաշտոնակատար նշանակված քաղաքացու դեմ:

ArmLur.am-ի հետ զրույցում Աղձքի բնակիչներն ասացին, որ Արագածոտնի մարզպետի որոշմամբ պաշտոնակատար է նշանակվել նրա սանիկը. «Մարզպետն ամեն կերպ փորձում է ՀՅԴ-ական իր սանիկին նշանակել տնօրենի պաշտոնում, սակայն մենք դրան դեմ ենք և թույլ չենք տա նման որոշումն իրականացվի»:

ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը  ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով իրեն ուղղված մեղադրանքներին, նշեց, որ ինքն ամեն ինչ փորձում է անել օրենքի տառին համապատասխան. «Հենց հիմա էլ զբաղված ենք այդ հարցի քննարկմամբ: Դպրոցի տնօրեն նշանակելու համար անհրաժեշտ է երկու պայման՝ յոթ տարվա մանկավարժական ստաժ և լիցենզիա, այդ երկուսն ունեցող թեկնածու դպրոցի աշխատակազմում չկա և այդ նշանակվածն էլ` ավարտած դպրոցում գերազանցով և լիցենզիայով, իրենց գյուղի թոռ ա:

Ես հարց եմ տալիս, գյուղում այդ երկու պայմաններն ապահովող մեկը կա՞, ասում են չկա, ես ինչ պետք է անեմ»:




Լրահոս