«Ղարիբյան Շին» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Ղարիբյանը ArmLur.am-ի հետ զրույցում անդրադարձավ իրենց նկատմամբ կիրառված պատժին:
-Պարո՛ն Ղարիբյան, ո՞րն է եղել պատճառը, որ աշխատանքներն ըստ պատշաճի չեն կատարվել:
-Ո՞վ ասեց, որ աշխատանքներ, ըստ պատշաճի չեն եղել:
-ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կողմից խախտումներ են հայտնաբերվել, տուգանվել եք, պատիժ է նշանակվել
-Պատիժ նշանակել նշանակել են, էլ ինչ, հիմա Ձեզ ի՞նչն է հետաքրքիր, պատժել են, հիմա ի՞նչ եք ուզում, ասեք հասկանամ, Ձեզ ի՞նչն ա հետաքրքիր:
-Ուզում եմ հասկանալ, նախապես զգուշացրել ե՞ք, տեղեկացրե՞լ և կոնկրետ որտե՞ղ եք թերացել:
-Մեր միակ թերացումն այն է եղել, որ ասենք, սկզբից պայթեցման որոշում չի եղել, բայց հետո պայթեցման եղանակով ենք արել, որն ավելի անվտանգ և ավելի ապահով, ավելի քիչ վնասով է, քան մի ամիս անընդհատ փոշի հանեինք, ձայն հանեինք և ավելի դժվար կլիներ:
-Իսկ, որ պատրաստվում էիք պայթեցնել, ինչ-որ մեկի զգուշացրե՞լ եք:
-Իհարկե, զգուշացրել ենք, մամուլում հրապարակումներ եղել են, տպվել է, Հանրային ռադիոյով հայտարարվել է, տարբեր լրատվամիջոցներով հայտարարվել է…
-Քաղաքապետարանից թույլտվություն ունեցե՞լ եք:
-Քաղաքապետարանից մեզ միայն քանդելու թույլտվություն են տվել:
-Բայց պայթեցրիք…
-Այո՛:
-Իսկ հիմա ի՞նչ եք պատրաստվում անել, բողոքարկելո՞ւ եք որոշումը:
-Պետք է վճարենք, ի՞նչ պիտի անենք, պետության դեմ ի՞նչ կարող ենք անել, չէ չենք բողոքարկի:
Լիլիթ Շաբոյան