
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրոպային մեղադրել է ահաբեկչության վրա աչք փակելու և Քրդստանի աշխատավորական կուսակցությանն աջակցելու մեջ, փոխանցում է Reuters-ը:
Այս մասին նա հայտարարել է թուրքական հեռուստաալիքներից մեկում:
«Եվրոպան աջակցում է ահաբեկիչներին: Չնայած նրան, որ նրանք Քրդստանի աշխատավորական կուսակցությունն ահաբեկչական կազմակերպություն են ճանաչել: Մենք տեսնում ենք, որ ՔԱԿ-ը կարող է ազատ գործել Եվրոպայում»,-ասել է Էրդողանը:
«Ինձ համար միևնույնն է, եթե նրանք ինձ բռնապետ կոչեն, մի ականջով կմտնի, մյուսով դուրս կգա»,-նշել է Թուրքիայի նախագահը:
Միջազգային հանրությունը քննադատել է թուրքական իշխանությանն այն բանի համար, որ ուրբաթ օրը թուրքական ոստիկանությունը ՔԱԿ մոտ 10 պատգամավորի է ձերբակալել: