Մեզ պետք չեն բարդ ծրագրեր, մեզ պետք են շատ կոնկրետ քայլեր. քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր վարչապետը նոր լիցք է տալիս և գնալով ցույց է տալիս, որ նա  հետաքրքրվում է, ուշադիր է: Դա նոր լիցք, նոր շունչ, նոր թափ կտա կատարվելիք աշխատանքներին: Վարչապետի  ԼՂՀ  այցի և  և այլ հարցերի շուրջ  ArmLur.am-ի  հետ զրույցում  իր տեսակետն արտահայտեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

«Ինձ համար կարևոր կլիներ, եթե արվեին երկու կարևորագույն քայլեր: Ամեն ինչ էլ պետք է անեն, պարզ է, կադրեր մասամբ փոխեն, ծրագիր կազմեն, բայց ինձ համար դա առաջինը չէ, քանի որ  այս կառավաությունը ռեալ հինգ- վեց ամսվա կառավարություն է, ուստի ակնհայտ է, որ պետք է մեկ -երկու կոնկրետ քայլեր անեն, այլ ոչ թե ռազմավարություն մշակել»,- ասաց նա:

Առաջին քայլը, ըստ Ստեփան Գրիգորյանի,  իջեցնել գազի գինը ոչ թե որպես լավություն ժողովրդին, այլ իջեցնել նվազագույնը երկու անգամ, քանի որ սահմանում «Գազպրոմ Արմենիան» վերցնում է գազը 150 դոլարով, իսկ մեր վրա ծախում է 350-340-ով:

«Այդ թանկացումը ոչ մի բանով չեք կարող ինձ բացատրել, չեք կարող ցույց տալ ծախսերը դրա, եթե իրենք ուղղակի գազի գները հայ ժողովրդի համար դարձնեն շուկայական, որը շուկայում էր»,-ընդգծեց  նա:

Ստեփան Գրիգորյանը որպես օրինակ նշեց, որ Վրաստանի և Ուկրաինայի  քաղաքացիների վրա Գազպրոմը ծախում է 170 դոլարով, եթե այդ  փոփոխությունը կատարվի, դա կլինի շատ լուրջ և դրական քայլ. «Մյուսը՝  շաքարի գինը, եթե թույլ տրվի շաքարավազը ներկրվի Հայաստան նաև այլ խաղացողներով, իսկ մենք փաստորեն կարող ենք այդ մոնոպոլիաները ջարդել, փոխել իրավիճակը»:

Ըստ քաղաքագետի, եթե այս երկու փոփոխությունները կատարվեն, ապա այդ դեպքում կարող ենք ասել, որ այս  կառավարությունը գնում է ճիշտ ճանապարհով: Նրա կարծիքով՝ Հայաստանի դեպքում պետք է անցնել գործի:

«Հասականալի  է, թե ինչ պետք է արվեն: Մեզ պետք չեն բարդ ծրագրեր, մեզ պետք են շատ կոնկրետ քայլեր  և մոնոպոլիզացիա անել»- հավելեց նա:

Լիդա Եղիազարյան




Լրահոս