ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքի հարյուր հազարավոր զինծառայողները գտնվում են «պատրաստվածության բարձր մակարդակի» վրա՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում աճող լարվածության ֆոնին, գրում է The Times-ը:
Ստոլտենբերգի խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությունը ցանկանում է «Ռուսաստանի ագրեսիան զսպող» զգալի ուժեր նախապատրաստել:
«Մենք տեսել ենք, թե ինչպես է Ռուսաստանն իր քարոզչությունն օգտագործում ՆԱՏՕ-ի եվրապացի դաշնակիցների շրջանում, այդ իսկ պատճառով ՆԱՏՕ-ն պատասխան է տալիս»,-ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը:
The Times-ը նշում է, որ Ստոլտենբերգը կոնկրետ ժամանակահատված չի նշում: Ավելի վաղ Ստոլտենբերգը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն չի ձգտում Ռուսաստանի հետ առճակատման: