
Այսօր մի խումբ քաղաքացիներ հավաքվել են ՄԻՊ գրասենյակի դիմաց և իրենց բողոքն են ներկայացնում առ այն, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Հովհաննես Հարությունյանին պատշաճ բուժօգնություն չի տրամադրվում, և նա ունի օգնության կարիք:
ՄԻՊ գրասենյակից ընդունեցին քաղաքացիներին և նամակն ընդունելուց հետո պարզաբանեցին, որ իրենք զբաղվել են Հովհաննես Հարությունյանի վիրահատության խնդրով և իրենց ասել են, որ նա այս փուլում վիրահատության կարիք չունի, իսկ իրենց ձեռքի տակ եղած փաստաթղթերը պատրաստ են տրամադրել, եթե փաստաբանները գրավոր դիմեն:
Քաղաքացիները երթով կշարժվեն դեպի ԱՆ ապա նաև Դատապարտյալների հիվանդանոց:
Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանը վիրավորվել էր ՊՊԾ գնդի տարածքում գտնվելու ընթացքում:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: