
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Սևանում անհետ կորած Նորատուսի երկու բնակիչներից մեկի բաճկոնն է հաջողվել գտնել:
Այսօրվա խորհրդակցության ժամանակ ԱԻՆ-ում հատուկ հրահանգ են ստացել չավարտել որոնողական աշխատանքները մինչև չհայնաբերեն քաղաքացիներին:
ArmLur.am-ը փորձեց ԱԻՆ-ից մեկնաբանություն ստանալ, թե ինչը կարող է լինել պատճառը, որ բաճկոնը կա, սակայն քաղաքացուն գտնել չեն կարողանում. «Վարկածներ ասելն այժմ բավականին դժվար է և ճիշտ չէ, կարող է հազար ու մի իրավիճակ լինել, օրինակ խեղդվելուց բաճկոնը հանի, կամ լողալուց վրայից դուրս գա:
Բավականին բարդ է կատարվածին որևէ որակում տալը, ու դժվար է ասել, թե ինչու մարմինը, եթե այդիպիսին առկա է, ինչո՞ւ չի գտնվել, բայց հագուստը կա: Անհնար է հիմա կոնկրետ ասել, թե ինչն է պատճառը»:
Լուսանկարում` անհետ կորած Աբրահամ Կյուրեղյանն է: