Պորոշենկո կամ Յանուկովիչ. ի՞նչ տարբերություն, թե ժողովրդին ով կթալանի. Սաակաշվիլի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, ով այսօր հայտնեց Օդեսայի նահանգապետի պաշտոնից հրաժարվելու մասին, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին մեղադրել է տարածաշրջանում հանցավոր կլանի հովանավորության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Սաակաշվիլին հայտարարել էր հրաժարական տալու մտադրության մասին, քանի որ իշխանությունները չեն ցանկանում պայքարել կոռուպցիայի դեմ:

«Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկո կամ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչ: Ի՞նչ տարբերություն, թե ով է ժողովրդին թալանելու: Պորոշենկոն ասում էր, որ իրեն խանգարում եր նախկին վարչապետ Արսենի Յացենյուկը: Մենք օգնեցինք նրան ազատվել Յացենյուկից: Նախագահն անձամբ աջակցում է երկու կլանի՝ հանցավոր և կոռուպցիոն»,-ասել է Սաակաշվիլին:




Լրահոս