
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունները զարգանում են, փոխանցում է ԱՊԱ-ն:
«Մեզ մոտ բոլոր ուղղություններով հարաբերությունները դինամիկ զարգանում են»,-ասել է Վրաստանի վարչապետը:
«Մենք համագործակցում ենք անվտանգության և այլ ոլորտներում: Նոր մետաքսե ճանապարհի ծնունդը մեզ համար շատ կարևոր է, և դա մեծ նշանակություն ունի ոչ միայն Ադրբեջանի և Վրաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար»,-նշել է Կվիրիկաշվիլին: