Երևանում իրանցի և գյումրեցի տղամարդկանց մոտ հայտնաբերվել է մեկուկես կիլոգրամից ավելի ափիոն. նրանք ձերբակալվել են (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 4-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության անօրինական թմրաշրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններն իրացնելիս, Երևանի Խորենացի փողոցից ոստիկանության էրեբունու բաժին բերման ենթարկեցին Արսեն Հակոբյանին ու Մուհամմադ Ասադիին:

Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացի, 45-ամյա Մուհամադ Ասադիի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 20 հատ դեղահաբ, ինչպես և ընդհանուր մեկ կիլոգրամից ավելի շագանակագույն զանգված, որի կապակցությամբ Մուհամմադ Ասադին ասաց, որ հայտնաբերվածր Մեթադոն և Աթիոն թմրամիջոցներ են։

Գյումրեցի 45-ամյա Արսեն Հակոբյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կես կիլոգրամից ավելի սե գույնի մածուցիկ զանգվածով պոլիմերային տարրա։ Համաձայն Արսեն Հակոբյանի հայտարարության հայտնաբերվածր Ափիոն է։
Դատանյութաբանական փորձաքննության արդյունքների համաձայն՝ և Մուհամադ Ասադիի, և Արսեն Հակոբյանի մոտից հայտնաբերվածր Ափիոն է։

Նոյեմբերի 6-ին խուզարկվեց նաև Մուհամադ Ասադիի բնակության վայրը, որտեղից հայտնաբերվեց 50 հատ տարբեր գրառումներով դեղահաբեր և սև գույնի կոշտ զանգված։

Մուհամադ Ասադին ու Արսեն Հակոբյանը ձերբակալված են։

Կատարվում է քննություն։

unnamed-2-6




Լրահոս