
Նախատեսվում է նոյեմբերի 8-ին հրապարակել Արցախի սահմանադրական բարեփոխումների նախագիծը:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արցախի Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Անուշ Ղավալյանը:
«Սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակման աշխատանքներն ավարտվել են, ամենայն հավանականությամբ այն կհրապարակվի վաղը` նոյեմբերի 8-ին»,-ասաց Անուշ Ղավալյանը:
ԼՂՀ Նախագահի սեպտեմբերի 6-ի հրամանագրով սահմանադրական բարեփոխումների նախագծի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել ս.թ. նոյեմբերի 20-ը: