Հարկադիր կատարման ծառայությունում անցկացվում են գլխավոր և առաջատար խմբերի պաշտոններ զբաղեցնող հարկադիր կատարողների վերապատրաստման հերթական դասընթացները:
Վերապատրաստման գործընթացն իրականացվում է «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն: Վերապատրաստման դասընթացներն իրականացվում են Հարկադիր կատարման ծառայության փորձառու մասնագետների, ինչպես նաև Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետից հրավիրված դասախոսների կողմից՝ Հարկադիր կատարման ծառայության և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի միջև 2013թ. հունիսի 14-ին կնքված համագործակցության հուշագրի հիման վրա:
Վերապատրաստման դասընթացների ընթացքում հարկադիր կատարողները կունկնդրեն դասախոսություններ այնպիսի թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են ՀՀ սահմանադրական կարգի հիմունքները, միջանձնային հարաբերությունների հոգեբանական ասպեկտները, պարտապանի գույքի վրա արգելանք դնելու և բռնագանձում տարածելու առանձնահատկությունները, ինչպես նաև կատարողական վարույթներին առնչվող այլ առանձին թեմաների վերաբերյալդասախոսություններ: