
Armtimes.com-ը տեղեկացնում է, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանի եղբայրը՝ Թաթուլ Մանուկյանը, ով մեղադրվում էր ապօրինի կերպով ռազմամթերք՝ փամփուշտներ, ձեռք բերելու, պահելու մեջ, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման:
Նշենք, որ Թաթուլ Մանուկյանը իրեն մեղավոր է ճանաչել և գործը քննվել է արագացված կարգով: Դատավճիռը պաշտպանական կողմը չի բողոքարկի: Այսպիսով, Մանուկյանի պատժի կրման ժամկետը լրանում է 2017 թվականի հունվարի 1-ին. նա հուլիսից գտնվում է կալանքի տակ:
Հիշեցնենք, Պավլիկ Մանուկյանի եղբոր բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել էին 469 հատ 5.45մմ, 10 հատ 7.62մմ եւ 9 հատ 5.6մմ տրամաչափի մարտական փամփուշտներ: Նա մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Մանրամասները`սկզբնաղբյուրում: