Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի արտաքին գերատեսչությունների միջև խորհրդակցություն է տեղի ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 4-ին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի արտաքին գերատեսչությունների միջև տեղի է ունեցել խորհրդակցություն: Այդ նպատակով Ստեփանակերտ էր մեկնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ով աշխատանքային քննարկումներ է ունեցել ԼՂ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի հետ:

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, խորհրդակցությունների օրակարգում էին երկու գերատեսչությունների միջև առկա համագործակցության հետագա զարգացման և ընդլայնման հարցերը, երկկողմ և բազմակողմ հարթակներում եվրոպական ուղղությամբ տարվող աշխատանքի համակարգումը:

Նոյեմբերի 5-ին Կարեն Նազարյանին ընդունել է ԼՂ նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը քննարկվել են արտաքին քաղաքականության բնագավառում փոխգործակցության հարցերն ու ամփոփվել կայացած խորհրդակցությունների արդյունքները:

Բակո Սահակյանը կարևորել է Ստեփանակերտի և Երևանի միջև պարբերական խորհրդակցությունների, աշխատանքային այցերի ու հանդիպումների անցկացումը:




Լրահոս