Այսօր՝ նոյեմբերի 8-ին, Ռադիոլոգների եվրոպական ընկերակցության (ЕSR), Հյուսիսային Ամերիկայի ռադիոլոգների ընկերակցության (RSNA) եւ Ռադիոլոգիայի ամերիկյան քոլեջի նախաձեռնությամբ, ռադիոլոգիայի միջազգային օրն է նշվում: 1895 թ.-ի նոյեմբերի 8-ին Վիլհելմ Կոնրադ Ռենտգենը, ռենտգենյան ճառագայթման հայտնագործմամբ, նոր բժշկական դիսցիպլինի՝ ռադիոլոգիայի հիմքն է դրել: Այսօր այն ժամանակակից բժշկության անբաժանելի մասն է կազմում եւ մի շարք հիվանդությունների ախտորոշման ու բուժման նպատակով իոնիզացնող ճառագայթման հնարավորություններն ուսումնասիրում:
Ընդ որում, խոսքը նաեւ այն հիվանդությունների մասին է, որոնք հենց նույն՝ իոնիզացնող ճառագայթման ազդեցությամբ են ի հայտ գալիս: Ի սկզբանե ռադիոլոգիան միայն էլեկտրամագնիսական էներգիայի կիրառման հնարավորություններն էր դիտարկում, սակայն այսօր արդեն ուղղությունը ոչ միայն ռենտգենյան ճառագայթներ է կիրառում, այլ նաեւ՝ բարձր հաճախականության ալիքներ, մագնիսական դաշտեր եւ ճառագայթման այլ եղանակներ: