Աղձքում բողոքի ակցիան շարունակվում է. այնտեղ է նաև Արագածոտնի մարզպետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը երեկ հայտնել էր, որ Արագածոտնի մարզի Աղձք գյուղի դպրոցականները անժամկետ դասադուլ էին հայտարարել և իրենց բողոքն էին արտահայտում նորանշանակ տնօերնի դեմ:

ArmLur.am-ը Աղձքի բնակիչներից տեղեկացավ, որ բողոքի ակցիան այսօր կրկին շարունակվում է: Մեզ հայտնեցին, որ այժմ այնտեղ է  գտնվում նաև Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը:

Նշենք, որ տնօրենի պաշտոնակատար հենց մարզպետի սանիկն է նշանակվել, որն էլ հարուցել է բնակիչների զայրույթը: Երեկ մարզպետը մեր թղթակցի հետ զրույցում հավաստիացրել էր, թե աշխատում է օրենքի տառին համապատասխան և փորձում է հարցը կարգավորել: Թե ինչ որոշում կընդունվի Աղձքում, կներկայացնենք քիչ անց:




Լրահոս