Ներկա պահին աշխատանքներ են տարվում Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը, փոխանցում է Trend-ը:
Թուրք դեսպանի խոսքով՝ եռակողմ հանդիպում է պլանավորվում նաև Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի միջև:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանը, Թուրքիան և Ռուսաստանը կարող են համագործակցության եռակողմ մեխանիզմ ձևավորել, և Մոսկվան և Անկարան դրական վերաբերմունք ունեն այդ առաջարկի հանդեպ:
Trend-ը նշում է, որ այսօր տարածաշրջանում գոյություն ունի եռակողմ ֆորմատների շարք՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա, Ադրբեջան-Թուրքիա-Իրան և Թուրքիա-Ադրբեջան-Թուրքմենստան: