Հրապարակվել է 2016 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակաշրջանի 100 խոշոր հարկատուների ցանկը: ArmLur.am-ը ներկայացնում է, թե այս 2016թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, որքան հարկ են վճարել ծխախոտի բիզնեսով զբաղվող ընկերությունները:
Նրանցից ամենախոշորը` «Գրանդ Տոբակո»-ն 2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին վճարել է 16 մլրդ 545 մլն 034 հազար դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի` 10 մլրդ 120 մլն 910 հազար դրամի համեմատ: Այս տարվա առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցանկում այս ընկերությունը զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը, այնինչ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գտնվում էր 10-րդ հորիզոնականում:
«Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը 2016 թվականին վճարել է 7 մլրդ 217 մլն 660հազար դրամ և գտնվում է խոշոր հարկատուների ցանկի 14-րդ հորիզոնականում, իսկ նախորդ տարի վճարել էր 5 մլրդ 590 մլն 288 հազար դրամ և գտնվում էր 13-րդ հորիզոնականում: Իսկ ահա «Մասիս Տոբակո»-ն այս տարի գտնվելով 246-րդ հորիզոնականում պետությանը վճարել է 357 մլն 261 հազար դրամ, նախորդ տարվա` 422 մլն 428 հազար դրամի համեմատ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ընկերությունը գտնվում էր 208-րդ հորիզոնականում:
Հայաստանում ծխախոտ արտադրող խոշոր ընկերությունները թերևս այս երեքն են, սակայն խոշոր հարկատուների ցանկում առկա են նաև ծխախոտ ներկրող ընկերություններ: Հայաստանում ծխախոտի առաջատար ներկրողներն են «Ֆիլիպ Մորիս Արմենիան», «Ավերսը», «Հարդ Լայթսը»: Ծխախոտ ներկրող ընկերությունների մոտ առկա է հետևյալ պատկերը:
Ծխախոտի ներկրմամբ զբաղվող «Ջեյ թի այ Արմենիա» ընկերությունը 2016 թվականին պետությանը վճարել է 6 մլրդ 786 մլն 547 հազար դրամ, նախորդ տարի գտնվել էր 12-րդ հորիզոնականում` վճարելով 5 մլրդ 825 մլն դրամ հարկ:
Ծխախոտի ներկրմամբ զբաղվող մեկ այլ` «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերությունը գտնվում է խոշոր հարկատուների ցանկի 16-րդ հորիզոնականում և 2016 թվականի առաջին եռամսյակում պետությանը վճարել է 6 մլրդ 604 մլն 667 հազար դրամ, նախորդ տարվա վճարած` 5 մլրդ 231 մլն 792 հազար դրամի փոխարեն:
Իսկ ահա «Դիսթրիմէքս» ընկերությունն այս տարվա առաջին եռամսյակում պետությանը վճարել է 2 մլրդ 149 մլն դրամ հարկ, նախորդ տարվա 1 մլրդ 828 մլն դրամի փոխարեն:
Նաիրա Հովհաննիսյան