Ավարտվեց «ամենակեղտոտ» նախագահական քարոզարշավը. Միացյալ Նահանգները նախագահ է ընտրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավարտվեց ԱՄՆ-ի պատմության մեջ «ամենակեղտոտ» նախագահական քարոզարշավը: Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ամերիկացիները նոր նախագահ կընտրեն:

Մոտ մեկուկես տարի տևեց Հիլարի Քլինթոնի և Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավը, ովքեր այս պայքարում ֆավորիտ են համարվում:

Մի շարք փորձագետներ նշում են, որ նախագահական քարոզարշավի ավարտին Քլինթոնը կարծես «թուլացել է», և թվում է, թե նա ծախսել է ողջ էներգիան՝ լսարանին համոզելով, որպեսզի իրեն ընտրեն: Նույնը կարելի է ասել Թրամփի մասին, ում վրա մահափորձեր էին իրականացվում նախընտրական արշավների ժամանակ:

ԱՄՆ-ի նախագահի թեկնածուները մենամարտի 12-րդ ռաունդում բռնցքամարտիկների են հիշեցնում, գրում է Eadaily-ն: «Նրանք կիսաուշաթափված վիճակում մենամարտում են միմյանց հետ»,-գրում է պարբերականը:

Ամերիկյան մի շարք ԶԼՄ-ներ նախագահական արշավը վերածեցին «կեղտոտ» սերիալի: «Նրանք ոտքից գլուխ կեղտի մեջ են»,-գրում են գերմանական ԶԼՄ-ները:

der_spiegel

Դեռևս 2015թ. ապրիլին Դոնալդ Թրամփը թիվթերում «որս» սկսեց Քլինթոնի դեմ: Այդ օրը նա գրել էր հետևյալը. «Եթե Քլինթոնը չի կարողանում բավարարել իր ամուսնուն, թույլ է տալիս կարծել, որ նա չի կարող բավարարել Ամերիկան»: Նույն տոնով պատասխանեց նրան Քլինթոնը:

Եվ երբ այդ անվերջ թվացող արշավն ավարտվեց, ամերիկացիները կարծես շունչ քաշեցին, գրում է պարբերականը:




Լրահոս