
Կայացել է ATP ամփոփիչ մրցաշարի վիճակահանությունը: Աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյը Լոնդոնում կայանալիք մրցաշարի խմբային փուլում կմրցի ճապոնացի Կեյ Նիսիկորիի, իսկ Ստեն Վավրինկան էլ խորվաթ Մարին Չիլիչի հետ:
Մարեյն ընդգրկվել է «Ջոն Մակինրոյի» անվան խմբում: «Իվան Լենդլի» անվան խմբում են սերբ Նովակ Ջոկովիչը, ֆրանսիացի Գաել Մոնֆիսը, կանադացի Միլոշ Ռաոնիչը և ավստրիացի Դոմինիկ Տիմը: Մրցաշարը կկայանա նոյեմբերի 13-ից 20-ը: