Բնակարանի լոգարանում հայտնաբերվել է 57-ամյա տանտիրոջ դին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԻՆ-ում, նոյեմբերի 7-ին, ժամը 22.59-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մոլդովական փողոցի շենքերից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին եւ դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ լոգարանի հատակին հայտնաբերել 57-ամյա Ռ. Բ.-ի դին: Մահվան հանգամանքների մասին ոչինչ չի հաղորդվում:




Լրահոս