
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ լրագրող Սյուզան Ջաղինյանը ժամանել է Բաքու: Ակնկալվում է, որ նա կմասնակցի Բաքվում «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» թեմայով անցկացվող համաժողովին, որին մասնակցում են նաև Բաքու մեկնած Վահան Մարտիրոսյանն ու Վահե Ավետյանը:
Ավելի վաղ լրագրողը Haqqin.az-ին հայտնել էր, որ ցանկանում է հրաժարվել Հայաստանի քաղաքացիությունից, որտեղ, նրա խոսքով, ոտնահարվում են իր իրավունքները: Ջաղինյանը պատմել է կոռումպվացված հայ պաշտոնյաների և իշխանությունների ներկայացուցիչների հանցագործությունների մասին:
Համաժողովի շրջանակներում ելույթ է ունեցել Վահե Ավետյանը: Նա հույս է հայտնել, որ «երկու երկրների ժողովուրդները կհաշտվեն և այսօրվա երիտասարդությունը կմոռանա թշնամական հարաբերությունների մասին»:
Մինչ համաժողովը Վահե Ավետյանն ու Վահան Մարտիրոսյանն այցելել է «Խոջալուի» հուշահամալիր և ծաղիկներ դրել: