Քրոջը մեղադրելով իր ամուսնալուծության պատճառ հանդիսանալու մեջ` դաժան ծեծի է ենթարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արամայիս Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքի Ն.Չարբախ հասցեում գտնվող առանձնատանը, իր հետ նույն հարկի տակ բնակվող քրոջը` Արևիկ  Օհանյանին մեղադրելով իր ամուսնալուծության պատճառ հանդիսանալու մեջ, 2015 թ. օգոստոսի 7-ին ժամը 01:00-ի սահմաններում, ալկոհոլ օգտագործած վիճակում, ծեծի է ենթարկել և դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է «Դատալեքս» տեղեկատվական համակարգից:

Բացի այդ, Արամայիս Օհանյանն Արևիկ Օհանյանին մարմնական վնասվածքներ պատճառելուց հետո, 2015 թ. օգոստոսի 7-ից մինչև օգոստոսի 26-ն ընկած ժամանակահատվածում բազմաթիվ անգամ նրան սպառնացել է դեպքի հանգամանքները ոստիկանության աշխատակիցներին հայտնելու դեպքում նրան սպանել: Արևիկ Օհանյանը սպառնալիքն իրական համարելով` ոստիկանության աշխատակիցներին հայտնել է, որ իբրև տան նկուղում վայր ընկնելու հետևանքով է ստացել այդ վնասվածքները:

Հետագայում քննության ընթացքում պարզվել է վնասվածքների իրական պատճառը, գործը հասել է դատարան:

Դատարանն ուսումնասիրելով փաստերը որոշել է Արամայիս  Օհանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 137-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներումև վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 6/վեց/ տարի 6/վեց/ ամիս ժամկետով:




Լրահոս