
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջամպերո Վենտուրան հայտարարել է, որ «Նիցցայի» հարձակվող Մարիո Բալոտելլին Իտալիայի հավաքական վերադառնալու հնարավորություններ ունի, -հաղորդում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Ես կզրուցեմ նրա հետ, որպեսզի հասկանամ, նա ցանկանում է պայքարել կազմում տեղ ունենալու համար, թե ոչ: Հավաքականի դռները բոլորի համար էլ բաց են»,- ասել է Վենտուրան: