Քննարկվել են հանրակրթության ոլորտին առնչվող հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի կրթության, մշակույթի և սպորտի բաժինների պետերի հետ հրավիրված աշխատանքային խորհրդակցությանն անդրադարձել է մանկապարտեզներում և դպրոցներում ջեռուցման կազմակերպմանն ու անհրաժեշտ և համապատասխան նորմատիվներով ջեռուցման ապահովմանը:

Խորհրդակցության մասնակիցներին փոխանցելով այս հարցում նկատված թերացումների վերացման մասին Երևանի քաղաքապետի խիստ հանձնարարականը՝ Գայանե Սողոմոնյանը մասնավորապես ընդգծել է, որ մանկապարտեզների ու դպրոցների համար այսօր առաջնահերթ և կարևորագույն խնդիրը ինչպես խմբասենյակներում ու դասասենյակներում, այնպես էլ միջանցքներում և սանհանգույցներում անհրաժեշտ ջերմաստիճանի պահպանումն է:
Նշվել է, որ նախադպրոցական հաստատություններում և դպրոցներում պարբերաբար կշարունակվեն անակնկալ ստուգայցերը, և բոլոր այն կրթօջախներում, որտեղ համապատասխան ջերմային ռեժիմները ապահովված չեն լինի, պատասխանատուները կենթարկվեն պատասխանատվության՝ ընդհուպ աշխատանքից ազատում:




Լրահոս