Ինչպես հայտնի է` նոյեմբերի 6-ին «Պահեստազորի սպաների համահայկական միություն» հասարակական կազմակերպության նախագահ Վարդան Ավետիսյանը հայտարարություն էր տարածել, որով կոչ է անում կամավորական ջոկատների հրամանատարներին մոբիլիզացնել ուժերը` Ադրբեջանի հնարավոր հարձակմանը դիմագրավելու համար: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, մեկնաբանելով հայտարարությունը, ասել էր, թե այն չի արտացոլում պաշտպանության նախարարության տեսակետը: Այս հայտարարության և սահմանային լարվածության շուրջ ArmLur.am-ը զրուցեց «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամ Գագիկ Մելքոնյանի հետ:
«Ես ծանոթացա հայտարարությանը, ավելի շատ խուճապային է: Եթե պատերազմը պետք է սկսվի, ուրեմն պետք է սկսվի: Պատերազմը բոլորի համար է, մենակ ազատամարտիկների համար չէ, օլիգարխի համար էլ է, ժողովրդի համար էլ է: Թող ավելի շատ մտածեն օլիգարխները, որ իրենց ունեցվածքը կարողանան պահեն», – նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան