Վաղը «Ազատամարտիկների դաշինք»-ը վարչության հերթական նիստ է հրավիրել, որի ժամանակ քննարկվելու է վարչության նոր անդամների ընտրության հարցը: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց վարչության անդամ Գագիկ Մելքոնյանը:
Նրա խոսքով, նիստի ժամանակ անդրադարձ կկատարվի նաև Հայաստանում տիրող իրավիճակին և վերջին ժամանակներս հնչող հայտարարություններին: Մելքոնյանի խոսքով, շատ հնարավոր է նաև, որ դաշինքն իր մասնակցությունն ունենա քաղաքական գործընթացներին:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան