
2016 թվականի նոյեմբերի 8-ին Սամվել Արծրունի Ավետիսյանն ազատվել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի պաշտոնից:
Մեկ այլ հրամանով Լարիսա Ռաֆիկի Ավետիսյանը նշանակվել է ուսումնական գծով պրոռեկտոր՝ ազատվելով նույն բուհի Կրթության որակի գնահատման և ապահովման կենտրոնի ղեկավարի պաշտոնից:
Այս մասին տեղեկանում ենք Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աշխատակազմից։
Նշենք, որ Սամվել Արծրունու Ավետիսյանը շարունակելու է իր աշխատանքը համալսարանում որպես Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում ընդունվել էր Միքայել Նարիմանյանի՝ ռեկտորի պաշտոնից ազատվելու դիմումն ու ՀՀ Արմեն Մուրադյանին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու հարցը: