«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««ՀԺ»–ին հայտնի դարձավ, որ անցած տարի մեծ հնչեղությամբ ԱԱԾ-ի կողմից վնասազերծված հանցախմբին ֆինանսավորել է հայր Անտոն ծայրագույն վարդապետ Թոթոնջյանը։ Վերջինս հեղաշրջում սկսելու համար գումար է տվել Արթուր Վարդանյանին։
Հայր Անտոնը Արթուր Վարդանյանին է փոխանցել 70 հազար ԱՄՆ դոլար։ Թոթոնջյանը Արթուր Վարդանյանի հետ ծանոթացել է «Ռադիո Մարիամի» լրագրող, գործով մեղադրյալ Լիլիթ Թորոսյանի միջոցով։ Հիշեցնենք, որ հայր Անտոնը կալանավորվել է, ապա 2 ամիս անց հունվարին, ազատ արձակվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։