Սերժ Սարգսյանը ՀՅԴ-ին ասել է՝ չի պատրաստվում Ծառուկյանին հետ պահել վերադառնալու մտքից. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՅԴ-ն շարունակում է հնարավոր բոլոր փաստարկներով համոզել, որպեսզի Սերժ Սարգսյանը դեմ լինի Ծառուկյանի քաղաքականություն վերադարձին։ Նրանք վստահ են, որ վերջինս ԱԺ ընտրություններում ամբողջությամբ կտանի ժողովրդի սոցիալապես անապահով եւ ապաքաղաքական հատվածի ձայները։

Մինչդեռ, մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը Արմեն Ռուստամյանի եւ Հրանտ Մարգարյանի հետ վերջին հանդիպմանը ասել է, որ չի պատրաստվում հետ պահել Ծառուկյանին վերադառնալու մտքից, ավելին, նրանց լծակներն էլ ավելացնում է, եւ իրենց մնում է միայն աշխատել ու ապահովել նվազագույն անցողիկ ձայները»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս