Դասադուլը տվեց իր արդյունքը. Աղձքի դպրոցն ունի նոր տնօրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Արագածոտնի մարզի Աղձք համայնքում դպրոցականները դասադուլ էին հայտարարել. նրանք իրենց դժգոհությունն էին արտահայտում դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Միքայելյանի նշանակմանը:

Աղձքի բնակիչներից Նարինե Հարությունյանը նշեց, որ իրենց պայքարն արդյունք է տվել և այսօր արդեն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել դպրոցի փոխտնօրեն Տիգրան Գասպարյանը:

Հիշեցնենք, որ Աղձքի բնակիչները բողոքում էին, որ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել մարզպետի սանիկը, սակայն ArmLur.am-ի հետ զրույցում Գաբրիել Գյոզալյանը նշել էր, որ պաշտոնակատար ընտրել է ելնելով մասնագիտական որակներից և ոչ թե բարեկամանական կապերից:




Լրահոս