ԱՄՆ նախագահի թեկնածու հանրապետական Դոնալդ Թրամփին մեկ քայլ է բաժանում հաղթանակից: Նա հավաքում է ձայների անհրաժեշտ քանակը, որպեսզի դառնա ԱՄՆ նախագահ: Այս մասին կանխատեսում է Bloomberg գործակալությունը:
Հաղթանակի համար թեկնածուներից մեկին անհրաժեշտ է 270 ձայն՝ 538-ից: Ներկա պահին, գործակալության վիճակագրության տվյաներով, Թրամփը հավաքել է 264 ձայն, իսկ նրա մրցակից Հիլարի Քլինթոնը՝ 215:
Առաջատար հեռուստաալիքներն ու տեղեկատվական գործակալությունները կանխատեսում են հաղթողին առանձին նահանգներում՝ մինչև ձայների վերջնահաշվարկը: Այդ կանխատեսումները պաշտոնական չեն, սակայն զգալի հեղինակություն են վայելում:
ԱՄՆ նոր նախագահը կստանձնի իր պարտականությունները հունվարի 20-ին նախագահական երդմնակալության ժամանակ: