2016 թվականի հոկտեմբերին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 5249 զանգ:
Ստացված զանգերից 1379-ը վերաբերել է կենսաթոշակին առնչվող ընդհանուր ճշգրտող տեղեկատվության ստացմանը, 1064-ը՝ ընտանիքի անապահովության, 390-ը՝ երեխայի խնամքի, 140-ը՝ երեխայի ծննդյան միանվագ, 121-ը՝ մայրության նպաստի, 81 զանգ՝ կենսաթոշակի կուտակային բաղադրիչին վերաբերող հարցերին: Քաղաքացիները զանգահարել են նաև բժշկասոցիալական փորձաքննության (49), ավանդի փոխհատուցման (612) և ոլորտում առկա այլ հարցերին առնչվող տեղեկատվություն ստանալու համար:
Հոկտեմբեր ամսին ստացվել է 57 բողոք, որից 1–ը ուղղված է եղել Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին, 5-ը՝ Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններին, 1-ը՝ Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններին, իսկ 50-ը՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններին:
Թեժ գիծ զանգահարած քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի մոտ 90 տոկոսը տեղում լուծում է ստացել, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մյուս հարցերին համապատասխան ընթացք է տրվել:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
Հասարակայնության հետ կապերի բաժին