
Ավարտվեցին ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաանկանխատեսելի նախագահական ընտրությունները: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱՄՆ նոր նախագահ է ընտրվել միլիարդատեր հանրապետական Դոնալդ Թրամփը:
Դեմոկրատ Հիլարի Քլինթոնն ընդունել է իր պարտությունն ու զանգել Թրամփին: Նա շնորհավորել է Թրամփին նախագահ ընտրվելու կապակցությամբ, փոխանցում է CNN-ը: