
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել հայտարարությամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Թրամփը հայտարարել է, որ «ԱՄՆ-ի շահերն ամեն ինչից վեր կդասի և աշխարհում բոլորի հետ ազնիվ կլինի»:
«Ցանկանում եմ ողջ աշխարհին հավաստիացնել, որ ԱՄՆ-ի շահերն ինձ համար առաջնային են, միևնույն ժամանակ մենք ազնիվ ենք բոլոր ազգերի հետ: Մենք համագործակցության, այլ ոչ թե կոնֆլիկտների կողմնակիցն ենք»,-ասել է Թրամփը: