Ինչպես հայտնի է` նոյեմբերի 6-ին «Պահեստազորի սպաների համահայկական միություն» հասարակական կազմակերպության նախագահ Վարդան Ավետիսյանը հայտարարություն էր տարածել, որով կոչ է անում կամավորական ջոկատների հրամանատարներին մոբիլիզացնել ուժերը` Ադրբեջանի հնարավոր հարձակմանը դիմագրավելու համար: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, մեկնաբանելով հայտարարությունը, ասել էր, թե այն չի արտացոլում պաշտպանության նախարարության տեսակետը: Այսօր էլ արդեն տեղեկություններ տարածվեցին, որ Ավետիսյանն արդեն ազատվել է աշխատանքից: Այս հայտարարության և սահմանային լարվածության շուրջ ArmLur.am-ը զրուցեց «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամ Ռազմիկ Պետրոսյանի հետ:
«Որպես զինվորական ասեմ, որ բոլոր զորավարժությունները և նմանատիպ գործողությունները միշտ մեր ուշադրության կենտրոնում են լինում: Ուրիշ խնդիր է, որ զորավարժության ծավալից ելնելով կարող է զգոնության անհրաժեշտություն լինի, բայց նմանատիպ հայտարարությունները դրականի փոխարել կարող են հակառակ ազդեցություն ունենալ», – նշեց նա:
Պետրոսյանի խոսքով, ՊՆ-ն ավելի տեղեկացված է և անհրաժեշտ քայլեր կատարում է: «Նմանատիպ դեպքերում պետք է ավելի սառնասիրտ լինել, առանց այն էլ լարված սոցիալական վիճակում է գտնվում մեր ազգաբնակչությունը և պետք չեն նման ավելորդ հայտարարություններ», – հավելեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան