
Մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի աջակցությամբ տեղի կրթամշակութային օջախները նշել են ավանդական դարձած «Ոսկե աշուն» միջոցառումը: «Շողակաթ» հեռուստաընկերության հարակից այգու տարբեր հատվածներում ներկայացվել են շենգավիթցի ստեղծագործող երեխաների ձեռքի աշխատանքների թեմատիկ ցուցադրությունները: Փոքրիկ խեցեգործների ու նկարիչների աշխատանքներում գերիշխել են աշնանային գույները: Այգու միջնամասում էլ ելույթ են ունեցել վարչական շրջանի մշակույթի կենտրոնների ու մանկապարտեզների սաները: Նրանք գեղարվեստական ելույթներով` երգ ու պարով, ասմունքով գովերգել են բերքառատ աշունը, վերհիշել նշանավոր հայ բանաստեղծների աշնանային մոտիվներով ստեղծագործությունները: