Ամերիկացիները, փաստորեն, խելագարվել են. Լևոն Շիրինյանը` Թրամփի հաղթանակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ում անցկացված ընտրությունների արդյունքում 45-րդ նախագահ ընտրվեց Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Դոնալդ Թրամփը:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը երեկ մեզ հետ զրույցում նշել էր, որ նախագահի դերում տեսնում է Հիլարի Քլինթոնին. «Կարծում եմ Հիլարի Քլինթոնը, ենթադրում եմ, որ ամերիկացիները չեն խելագարվել և հսկա կայսրությունը չեն հանձնի Թրամփին»:

ArmLur.am-ի հետ այսօրվա զրույցում Շիրինյանը կատակում է՝ փաստորեն խելագարվել են. «Իմ պնդումները հիմնավորված էին նրանով, որ այն քաղաքականությունը, որը դրսևորում էր Թրամփը, թույլ էր տալիս ենթադրել, որ ժողովուրդը նախապատվությունը նրան չի տա: Բացի այդ բազմիցս հայտարվեց, որ ընտրություններին ռուսական կողմը միջամտում է»:

Քաղաքագետի կարծիքով այս ընտրության արդյունքներից հետո հայերի հույսը մնում է միայն Աստված. «Ես մի քանի անգամ դիմեցի հայությանը և հորդորեցի նրանց, ովքեր ունեն ընտրելու իրավունք քվեարկել Դեմոկրատների օգտնին: Թրամփը, սակայն, իմ կարծիքը հաշվի չառավ: ՌԴ-ին զսպող դերակատարում ուներ ԱՄՆ-ն, իսկ այժմ ցավոք մեր հույսը մնում է Աստված»:

Լիլիթ Շաբոյան

 




Լրահոս