Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ Հիլարի Քլինթոնի կողմնակիցները ծաղիկներ և «Je suis USA» գրությամբ պաստառներ են թողել, գրում է Gazeta.ru-ն:
Համապատասխան լուսանկարները, ակցիայի հեղինակը, տեղադրել է սոցցանցերում:
Հեղինակի խոսքով՝ ոստիկանության աշխատակիցները մոտեցել են իրեն՝ փորձելով պատմել միանձնյա պիկեստի մասին, սակայն արձանագրություն չեն կազմել և բերման չեն ենթարկել նրան:
Ավելի վաղ սոցցանցերի օգտատերերը ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփին համեմատել էին Վոլան դե Մորտի հետ: