
ԱԻՆ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ օրեր առաջ ձկնորսության ժամանակ Սևանա լճում անհետ կորած նորատուսցիներից մեկի դին այսօր ժամը 16.03-ին հայտնաբերվել է:
Հայտնաբերվածը 1992 թ. ծնված Ա. Ա.-ն է:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին, ժամը 14.33-ին ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակա լճափից երկու քաղաքացի նավակով մտել են Սևանա լիճ ձկնորսության և չեն վերադարձել։