Կարեն Կարապետյանի որոշմամբ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդից դուրս են եկել Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Խաչատրյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անհատական կազմը փոփոխվել է: Մասնավորապես, Խորհրդից դուրս են եկել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը եւ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:

Նրանց կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում փոխարինել են վարչապետ Կարեն Կարապետյանը, Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը եւ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Վարչապետ համապատասխան որոշման մեջ նշվում է.

«Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի սեպտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 847-Ա որոշման հավելվածում «Հ. Աբրահամյան»,

«Գ. Խաչատրյան» և «Գ. Կոստանյան» բառերը համապատասխանաբար փոխարինել «Կ. Կարապետյան», «Վ. Արամյան» և «Ա. Դավթյան» բառերով»:




Լրահոս