ԲԱՎԱՐԱՐՎԱԾ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան Սերգեյ Դանիելյանը ամռանը դատի էր տվել hարավկովկասյան երկաթուղուն, քանի որ իր կողմից գնված տեղը վաճառվել էր նաեւ մեկ ուրիշի: Բայց հունվարին ետ է վերցրել իր հայցը: «Բոլոր պահանջներս բավարարված են: Ես որպես քաղաքացի՝ իմ իրավունքներն եմ պաշտպանել: Նրանք էլ վարվեցին այնպես, ինչպես ես ուզել եմ», – «Ժողովուրդ»-ի  հետ զրույցում պարզաբանեց դերասանը:Իսկ ինչ վերաբերում է ստեղծագործական կյանքին. «Ես մեծ հնարավորություններ ունեմ, իմ վերմակի չափով օգտագործում եմ ու չեմ դժգոհում»: Փետրվարից Կամերային թատրոնում նորից կլինի Սերգեյ Դանիելյանի ռեպերտուարը, շաբաթը 3 անգամ: «Ո՞ր դերասանը կարա իրան էտքան թույլ տա, ինչքան ես: Թատրոնում եմ աշխատում, հեռուստատեսությունում եմ աշխատում, իմ ֆինանսականը նորմալ ա», – հպարտ ասաց դերասանը:




Լրահոս