
ՀՀ ՊՆ վարչական համալիրում նոյեմբերի 9-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էրլունի հետ:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության ռազմական կցորդը:
Զրույցի ընթացքում կողմերը բարձր են գնահատել հայ-չինական համագործակցության ներկայիս մակարդակը, այդ թվում նաև` պաշտպանական բնագավառում, քննարկել են փոխգործակցության հետագա ընդլայնման և զարգացման ուղիները: