Միֆեր ուտելիքների մասին, որոնց պետք չէ հավատալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կան կանոններ, որոնց մենք փորձում ենք հետևել խոհանոցում, սակայն գործնականում դրանք հաճախ չեն աշխատում: Որ վստահեցումներն են սխալ, որոնք ճիշտ. պետք է հետևություններ անել:

  1. Ոչինչ չի պատահի, եթե ես ուտեմ ժամկետանց սնունդ: Սա սխալ մոտեցում է, քանի որ ժամկետը ցույց  է տալիս, որ այդ օրվանից հետո մթերքը կորցնում է իր բոլոր օգտակար հատկությունները:
  2. Երբեք պետք չէ պահել միսը սենյակային ջերմաստիճանում: Սա ճիշտ է, քանի որ այդ դեպքում մթերքի մեջ առկա բակտերիաները քանակը շեշտակի ավելանում է:
  3. Սննդի պատրաստման ժամանակ ալկոհոլը կվերանա: Սա սխալ է, քանի որ պատրաստելուց հետո մոտ 85 տոկոսը պահպանվում է:
  4. Սննդի մնացորդները կարող են շաբաթներով պահվել:  Սա սխալ է. սննդի մնացորդները երեք օրից ավել չպետք է պահել սառնարանում:
  5. Պարտադիր չէ հավկիթը պահել սառնարանի դռանը: Սա ճիշտ է, սակայն հավկիթն ավելի օգտակար կլինի պահել նաև սառնարանի ներսում:
  6. Նախքան տաք ուտելիքը սառնարանում դնելը, այն պետք է սառեցնել: Սա սխալ է, քանի որ տաք ուտելիքը միանգամից սառնարանում դնելը վնասակար է:




Լրահոս