«Ժամանակ» թերթը գրում է. «Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը պաշտոնին հրաժեշտ տալուց հետո տեւական ժամանակ արտերկրում էր: Վերջին օրերին երկար մտորելուց եւ Սերժ Սարգսյանի հետ քննարկումներից հետո Բեգլարյանը որոշել է մնալ ՀՀԿ-ում, պահպանել տեղը կուսակցության Գործադիր մարմնում եւ դեկտեմբերին Երեւանի Կենտրոն համայնքում հիմնել նախընտրական շտաբ ՀՀԿ ցուցակով ռեյտինգային ընտրակարգով ԱԺ ընտրություններում մասնակցելու համար:
Գագիկ Բեգլարյանը հույս ունի, որ լավ ցուցանիշներ ապահովելու դեպքում՝ դեռեւս կարող է համոզել Սերժ Սարգսյանին առաջադրվել ԱԺ ընտրություններից հետո կայանալիք ավագանու ընտրություններում, գլխավորել ՀՀԿ ցուցակը՝ դառնալով Երեւանի քաղաքապետ։»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: