ԱԱԾ-ն զբաղված է իրավաբանական աճպարարությամբ. Վահան Շիրխանյանի ասուլիսը խոչընդոտվում է (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Երևանի կենտրոն քրեակատարողական հիմնարկում պետք է տեղի ունենար Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի մամուլի ասուլիսը: Սակայն նշված ժամին քրեակատարողական հիմնարկի մոտ հավաքված լրագրողներին թույլ չեն տալիս հանդիպել Վահան Շիրխանյանին:

Որպես մերժման հիմք տրամադրեցին հետևյալ փաստաթղթերը, իսկ Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանն էլ նշեց, որ չէր սպասում նման որոշման:

«Եթե հենց այնպես ինչպես դիմումները գրել էիք, ձեզ հիմք չկար մերժելու, որովհետև յուրաքանչյուրդ առանձին -առանձին դիմել էիք: Եթե ինքը ուզեր մերժել, ինքը այս հիմքը չէր ունենա: Հիմա Ձեզ առաջարկեց գրել ոչ թե առանձին առանձին, այլ առաջարկեց գրել, որ ուզում եք 10 հոգով տեսակցել և հենց հիմնվելով դրա վրա մերժեց: Սա ուղղակի աճպարարություն է, ես չէի սպասում, որ այսպիսի բան կանեն: Հիմա տեսնենք, թե էլ ինչ կանեն: Ես հասկանում եմ այնպես, որ իրենք չեն ուզում, որ ինքը ասած լինի այն, ինչ ուզում է ասել», -պարզաբանեց փաստաբանը:

Հավելենք, որ լրագրողները հիմա նոր դիմում են գրում:

15049929_1367514389955275_1668125355_n

15057967_1367514379955276_919138154_n

15053213_1308841015826611_359363961_o

Հիշեցնենք, որ նա կասկածվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու մեջ:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով։




Լրահոս