
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգել և շնորհավորել է ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփին, փոխանցում է Anadolu-ն:
Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում Սպիտակ տան ղեկավարի պաշտոնում Թրամփի հաջող գործունեության հույս է հայտնել:
Թուրք նախագահը ընդգծել է այն փաստը, որ Թուրքիան և ԱՄՆ-ն դաշնակիցներ են, ում հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի սկզբունքների, ընդհանուր շահերի և արժեքների վրա:
Հաղորդվում է, որ հեռախոսազրույցն անցել է ջերմ մթնոլորտում: Էրդողանն ու Թրամփն անդրադարձել են նաև ահաբեկչության դեմ պայքարին, միջազգային և տարածաշրջանային խնդիրներին: