
ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո քաղաքական գործիչները փորձում են պահպանել դեմքը, իսկ ամերիկացիները չեն զսպում էմոցիաները, գրում է Ntv-ն:
Մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները չեն դադարում:
Վաշինգտոնում հարյուրավոր ուսանողներ այրել են Ամերիկայի դրոոշը:
Մարդիկ ուղևորվել են դեպի Trump Tower երկնաքեր, որտեղ ապրում է նորընտիր նախագահը:
Ոստիկանության աշխատակիցները Նյու Յորքում մոտ 30 մարդու է ձերբակալել: Հաղորդվում է նաև վիրավորների մասին: