
Խնդիրը զինվորական մասնագետ լինելու, կամ չլինելու մեջ չէ: Մենք ունենք կազմակերպված բանակ, որին պինդ տեր է պետք: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Պաշտպանության նախարարի պաշտոնում Վիգեն Սարգսյանի նշանակմանը, այս մասին նշեց ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը:
«Լավ է, որ զինվորական լինի, բայց մեր պարագայում ավելի կարևոր է պահանջկոտությունն ու կազմակերպվածությունը: Չեմ կարող ասել` Վիգեն Սարգսյանն ինչպիսի նախարար կլինի: Որպես մարդ շատ բարձր եմ գնահատում Սեյրան Օհանյանի անձը: Նա այն անձնավորությունն է, որ հսկա ճանապարհ է անցել», – նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան